×

Hayinf's video: Hovhannes Shiraz

@Hovhannes Shiraz "ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՇՏԸ", "ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ"
1.Համաշխարհային վիշտը 2.Նոյի ագռավներին: Բանաստեղծությունները կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր, Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում, Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝ Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում: Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն, Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար... Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝ Դառնում ծովասույզ մի ջաղացաքար: Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք, Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, - Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք, Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում: Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում, Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից, Մեզ Ավարայրում մենակ եք թողնում, Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից: Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր, Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, - Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց: Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում, Բայց դառնանում է ծովակն հայրենի, - Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում, Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի: Մեր ամենասուրբ կռվից եք փախչում, Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում, Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա: Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում, Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, - Դարձեք... Սևանը ձեզ է պապակում, Կանչում՝ Սահարա անապատի պես: Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի, Երբ որ չխոսես քո հայոց լեզվով, Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի, Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ: Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում, Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի, Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի: Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում, Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր, Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր: Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա, Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ, Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ... Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝ Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում, Գեթ Արարատից խռով միք մնա:

543

7
Hayinf
Subscribers
10.8K
Total Post
38
Total Views
5.2M
Avg. Views
143.3K
View Profile
This video was published on 2008-12-30 04:53:05 GMT by @Hayinf on Youtube. Hayinf has total 10.8K subscribers on Youtube and has a total of 38 video.This video has received 543 Likes which are lower than the average likes that Hayinf gets . @Hayinf receives an average views of 143.3K per video on Youtube.This video has received 7 comments which are lower than the average comments that Hayinf gets . Overall the views for this video was lower than the average for the profile.

Other post by @Hayinf