×

Khachakirner20's video: Armenian Army - Tanks 2014

@Armenian Army - Tanks 2014
Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է / 2014-10-08 Շուրջ 2 տասնամյակ առաջ` հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները և 1996-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: Տանկային ստորաբաժանումները ցամաքային զորքերի անբաժանելի մասը և հիմնական հարվածային ուժն են: Անվիճելի է, որ հայ տանկիստներն անցել են երկար և փառավոր ուղի: Նրանք իրենց խիզախությամբ աչքի են ընկել ինչպես Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, այնպես էլ Արցախյան պատերազմի ժամանակ, որի ընթացքում իրենց գրագետ մարտավարության շնորհիվ հայ տանկիստները կարողացել են ոչ միայն վարել բազում նշանակալից մարտեր, այլև նվազագույնի հասցնել սպառազինության ոլորտում հակառակորդի ռազմական գերազանցությունը: Վստահաբար կարելի է ասել, որ Արցախյան ազատամարտի տարիներին հայկական տանկային ստորաբաժանումները գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` թե հարձակման, թե պաշտպանության առումով: Արցախյան պատերազմի զրկանքներն ու դժվարությունները կրած հայ տանկիստները ստանձնեցին նորաստեղծ հայկական բանակի առաջին զինվորների ուսուցիչների պատվաբեր պատասխանատվությունը: Եվ այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ մեր զինված ուժերն ունեն մարտունակ և կայացած տանկային զորքեր: Կան նաև վերանորոգման համապատասխան գործարաններ, որոնք լիարժեք կատարում են տանկերի և այլ զրահատեխնիկայի վերանորոգման ու արդիականացման աշխատանքներ: Շարունակելով Արցախյան ազատամարտի հաղթական ավանդույթները՝ հայ տանկիստներն իրենց հիանալի են դրսևորում նաև այսօր: Դրա վառ ապացույցներից մեկն էլ վերջերս Մոսկվայի մերձակայքում գտնվող «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթն էր, որտեղ ՀՀ ԶՈւ տանկիստները կարողացան զբաղեցնել երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուս տանկիստներին: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ, ի տարբերություն մյուս երկրների, որոնց կազմում ներգրավված էին փորձառու տանկիստներ, ՀՀ զինված ուժերը առավելապես ներկայացնում էին ժամկետային զինծառայողներ: Տանկիստի օրվա կապակցությամբ լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ հոկտեմբերի 8-ին այցելել են հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված տանկային զորամասերից մեկը: Լրագրողներին է ներկայացվել տանկիստների ծառայողական առօրյան, տանկային ստորաբաժանման անցած մարտական ուղին: Լրագրողները նաև տանկիստների ներգրավմամբ անցկացված ցուցադրական վարժությունների ականատեսն եղան: Տանկիստները ևս մեկ անգամ վկայեցին, որ ունեն մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն, մարտունակ են և պատրաստ՝ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդին

24

6
Khachakirner20
Subscribers
2.6K
Total Post
116
Total Views
834.4K
Avg. Views
16.7K
View Profile
This video was published on 2014-10-08 18:29:02 GMT by @Khachakirner20 on Youtube. Khachakirner20 has total 2.6K subscribers on Youtube and has a total of 116 video.This video has received 24 Likes which are lower than the average likes that Khachakirner20 gets . @Khachakirner20 receives an average views of 16.7K per video on Youtube.This video has received 6 comments which are lower than the average comments that Khachakirner20 gets . Overall the views for this video was lower than the average for the profile.

Other post by @Khachakirner20