×

Khachakirner20's video: - 26 07 14

@Բարի երթ ու բարի ծառայություն հայ սպաներին - 26 07 14 Զինուժ
Բարի երթ ու բարի ծառայություն հայ սպաներին 2014-07-26 Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների, ինչպես նաև ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների անդրանիկ շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ու հրամանատարաշտաբային դասընթացներում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին, մաղթել է նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը: ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արժանահիշատակ է հատկապես այն հանգամանքը, որ առաջին անգամ հայկական զինված ուժերը համալրվում են կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով, ինչը վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին: ՀՀ նախագահը շրջանավարտներին հորդորել է երբեք չընկճվել, լինել այնպիսի արժեքների կրողներ, ինչպիսիք են` պատիվը, պարտքը և հայրենիքը: ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը հավաստիացրել է նաև, որ Հայոց բանակի նորընծա սպաներն իրենց թիկունքին մշտապես զգալու են ծառայակից ընկերների, վերադաս հրամանատարության, պետական կառավարման համակարգի և ողջ հայ ժողովրդի ֆիզիկական ու հոգևոր աջակցությունը: Օրը խորհրդանշական էր նաև նրանով, որ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հերթական հոսքին վկայականներ հանձնելու հանդիսավոր միջոցառումը տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Չունենալով պետություն և կանոնավոր բանակ` մեր ժողովրդի մի ստվար հատված դարձավ թուրքական յաթաղանի զոհը: Եվ, ինչպես փաստել է ՊՆ ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, բնավ պատահական չէ, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ հայոց հաղթանակած բանակի նորընծա սպաներն իրենց վկայականները ստանում են հենց Ծիծեռնակաբերդում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով` ազգային բանակի ռազմաուսումնական կառույցները լիարժեքորեն ծառայում են իրենց նպատակին: Ուստի աներկբա է, որ հայկական զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդ այս սպաները նոր ու հաստատուն քայլերով զարկ կտան մեր բանակի առավել զարգացմանն ու հզորացմանը և իրենց մասնագիտական հմտություններով, մարդկային որակներով ու նկարագրով օրինակ կծառայեն նաև մյուսների համար:

8

4
Khachakirner20
Subscribers
2.6K
Total Post
116
Total Views
833.8K
Avg. Views
16.7K
View Profile
This video was published on 2014-07-28 10:38:48 GMT by @Khachakirner20 on Youtube. Khachakirner20 has total 2.6K subscribers on Youtube and has a total of 116 video.This video has received 8 Likes which are lower than the average likes that Khachakirner20 gets . @Khachakirner20 receives an average views of 16.7K per video on Youtube.This video has received 4 comments which are lower than the average comments that Khachakirner20 gets . Overall the views for this video was lower than the average for the profile.

Other post by @Khachakirner20